Նվիրաբերել

Սոյն Թուականի Ուրբաթ 21 Սեպտեմբերին Մէքսիքօյի Մորելիա, Քաղաքի Մէջ Տեղի Ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 27 Տարեդարձի Պաշտօնական Միջոցառումները։

Թեմ

Հրապարակված է: 09/28/2018


Սոյն թուականի Ուրբաթ 21 Սեպտեմբերին Մէքսիքօյի Մորելիա, քաղաքի մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27 տարեդարձի պաշտօնական միջոցառումները։

Սոյն թուականի Ուրբաթ 21 Սեպտեմբերին Մէքսիքօյի Մորելիա, քաղաքի մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27 տարեդարձի պաշտօնական միջոցառումները։

Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտեանը Նորանշանակ Պատւոյ Հիւպատոսի Գրասենեակի Բացումը Մեքսիքոյի Մէջ ն էր, որ կատարեց Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտեանը, ներկայացնելով Հիւսիսայն Ամերիկայի Արևմտեան Թեմի և Մեքսիքօյի առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արքեպս. Տէրտէրեանին։ Ներկայ էր նաև Մեքսիքօյի Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր Դեսպան Պրն. Արա Այվազյանն ու անոր Տիկինը Գայանէն և աշխատակազմը, ինչպէս նաև մասնաւոր հրաուիրոած հիւրեր։

Առաջին միջոցառումը Մեքսիքոյի մէջ նորանշանակ Պատւոյ Հիւպատոսի Գրասենեակի բացումն էր, որ կատարեց Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտեանը, ներկայացնելով Հիւսիսայն Ամերիկայի Արևմտեան Թեմի և Մեքսիքօյի առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արքեպս. Տէրտէրեանին։ Ներկայ էր նաև Մեքսիքօյի Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր Դեսպան Պրն. Արա Այվազյանն ու անոր Տիկինը Գայանէն և աշխատակազմը, ինչպէս նաև մասնաւոր հրաուիրոած հիւրեր։

Երկրորդ՝ երեկոյան ժամը 7։00ին Մորելիա քաղաքի գլխաւոր Մշակոյթային Դահլիճի մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27րդ տարեդարձի միջոցառումը, որ կազմակերպուած էր Մեքսիքօյի Հայաստանի Հանրապետութեան դեսպատան և Մեքսիքօյի նորնանշանակ Պատւոյ Հիւպատոս Պրն. Ժագ (Յակոբ) Սահակեանի կողմէ։ Միջոցառմանը ներկայ էին բազմաթիւ Նահանգային, քաղաքի և Հասարակական կազմակերպութիւններու նախագահներ, պաշտօնեաներ և բազմաթիւ հիւրեր։

Միջոցառման ընթացքին Պրնղ Արա Այվազեանը՝ ՀՀ Դեսպանը պաշտօնապէս ներկայացուց  Պրն. Ժագ Սահակեանին իբրև Միչուական Նահանգի, Մորելիա քաղաքի Հայաստանի Հանրապետութեան Պատւոյ Հիւպատոս։ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտեան պաշտօնապէս ենթերցեց Տ. Յովնան Արքեպս. Տէրտէրեանի շնորհաւորկան նամակը և նաև ըսաւ իր սրտի խօսքը այս ուրախ առիթով։ Նաև յաջորդաբար ելոյթ ունեցան տարպեր բարձրաստիճան նահանգային պաշտօնեաներ, դեպուտատներ, սենատորներ և տարբեր կազմակերպութիւններու նախագահներ, բոլորն ալ շանորհաւորեցին Հայաստանի Հանրապետութեան 27 տարեդարձը ինչպէս նաև Ժագ Սահակեանի իր նոր պաշտօնի կապակցութեամբ։

Երեկոյն աւարտուեց հիւրասիրութեամբ և Հայկական Պարի և երգեցողութեամբ, որ կէ կատարէին Մեքսիքացի պարախումբ և երգչուհի։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները