Թեմ
Հրապարակված է: 07/05/2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2018 թուականը հռչակուել է Երիտասարդութեան տարի: Այս առիթով յուլիսի 4-ից 8-ը «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» կարգախօսի ներքոյ Հայաստանում կը կայանայ համահայկական երիտասարդական հաւաք, որին կը մասնակցեն աւելի քան 20 երկրներից շուրջ 400 եկեղեցասէր երիտասարդներ:
Հաւաքի ընթացքում կը ներկայացուի թեմերի երիտասարդական կառոյցների գործունէութիւնը, կը քննարկուեն ու կը մշակուեն միջթեմական համագործակցութեան զարգացման հեռանկարները եւ ծրագրերը: Տեղի կ'ունենան հանդիպումներ հոգեւոր դասի եւ պետական կառոյցների ներկայացուցիչների հետ: