Թեմ
Հրապարակված է: 05/31/2018
Մայիսի 22-ին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Զորաեան թանգարանի սրահում սրահում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի “1918 թ. Պայքար հանրապետության համար” խորագրով դասախոսությունը և “Առաջին Հանրապետության պատկերներն ու խորհրդանշանները” վերնագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:
Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրերորդ տարեդարձին նվիրված այս ձեռնարկը կազմակերպվել էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Առաջնորդ Հովնան Սրբազան Տէրտէրեանի հովանովությամբ և ՀԲԸՄ Ասպետների աջակցությամբ: Շուրջ 200 հարյուր մասնակիցներ ներկա գտնվեցին ցուցադրության բացմանն ու դասախոսությանը:
Օրվա բանախոսը ներկայացրեց հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածին վերաբերող պատմական վավերագրեր, տեղի ունեցած զարգացումներին ու դեպքերի տալով նոր մեկնաբանություններ ու դատողություններ: Հարուստ պատկերագրական նյութի հիման վրա ներկայացված դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ Առաջին Հանրապետության կայացման դժվարին ու օրհասական դրվագներին, արտաքին ու ներքին զարգացումներին այն զարգացումներին, որոնք բախտորոշ նշանակություն ունեցած նորաստեղծ հայկական պետականության հետագա ճակատագրի վրա:
Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին զեկուցաբերին, անդրադարձ եղավ և համեմատականներ տարվեցին Հայաստանում վերջին շաբաթներին ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին: