Նվիրաբերել

Գերագոյն Հոգեւոր Խորհրդի Անդամներն Այցելեցին Հայոց Ցեղասպանութեան Զոհերի Յուշահամալիր

Թեմ

Հրապարակված է: 05/31/2018


Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:

Յուշահամալիրում, ծաղկեպսակի զետեղումից յետոյ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ կատարուեց Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատկների բարեխօսական կարգ:

ԳՀԽ անդամները նաեւ հայց բարձրացրեցին առ Աստուած Հայոց աշխարհի անսասանութեան եւ խաղաղութեան, աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօր ու ապահով կեանքի համար:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները