Թեմ
Հրապարակված է: 05/31/2018
Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:
Յուշահամալիրում, ծաղկեպսակի զետեղումից յետոյ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ կատարուեց Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատկների բարեխօսական կարգ:
ԳՀԽ անդամները նաեւ հայց բարձրացրեցին առ Աստուած Հայոց աշխարհի անսասանութեան եւ խաղաղութեան, աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօր ու ապահով կեանքի համար: