Նվիրաբերել

Առաջնորդարանը Տոնախմբում Է Հայաստանի Առաջին Հանրապետության Հարյուրամյակը

Թեմ

Հրապարակված է: 05/25/2018


ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԸ ՏՈՆԱԽՄԲՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

2018 թվականի Մայիսի 22-ին Երեքշաբթի օրը Ղևոնդյանց մայր տաճարի Զորայան թանգարանում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին, որը հանդիսապետում էր ԱՄՆ Արևմտյան Թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։

Բացման աղոթքից հետո, Տեր Ներսես քահանա Հայրապետյանը հրավիրեց  ՀԲԸՄ Ասպետների վարչության ատենապետ տիար Հերի Սինանյանին՝ իր ողջույնի խոսքը հղելու մասնակիցներին։

Օրվա բանախոսն էր պատմաբան, Երևանի Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ Բանախոսն անդրադարձավ 1918-1923 թվականների ընթացքում հայ ժողովրդի ընդհանուր իրավիճակին, Սարդարապատի ճակատամարտին և Հայաստանի Առաջին Հանրապետությանը։ Բանախոսության վեջում ներկաները դիտեցին նաև վավերագրական կարճ տեսանյութ։

Տիկին Սալփի և Սոսի Քերքոնյանները սրնգի և տավղի գեղեցիկ նվագակցությամբ համեմեցին երեկոն։

Իր օրհնության խոսքի մեջ Առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատեց դոկտոր Հայկ Դեմոյանի կատարած աշխատանքների և բերած մեծ նպաստի համար։ Սրբազանն իր գոհունակությունն ուղղեց նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ասպետների վարչությանը օրվա ծրագիրը կազմակերպելու և հովանավորելու համար։ Ապա խոսքն ուղղելով ներկա հանդիսականներին, Հովնան Սրբազանը հիշեցրեց Գևորգ 5-րդ Կաթողիկոսի խոսքերը, որով երջանկահիշատակ հայրապետը քաջալերեց զիվորներին մարտի դաշտ գնալու և պայքարելու հանուն հայրենիքի, ինչպես նաև Գարգին Հովսեփյանի «Ես եկել եմ համբուրելու ձեր ճակատը, որ դուք փրկեք Հայաստանը» զինվորներին ուղղված խոսքը։ Սրբազան Հայրը հորդորեց աչքերի առջև իբրև վառ օրինակ ունենալ Սարդարապատի հերոսամարտը և ի գին ամեն զոհողության միշտ սատարել հայրենիքին։

Հանդիսությանը հաջորդեց նաև հյուրասիրություն։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները