Նվիրաբերել

Մայր Աթոռում Տեղի Կ'Ունենայ Մայիսեան Հերոսամարտերի Եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-Ամեակին Նուիրուած Գիտաժողով

Թեմ

Հրապարակված է: 05/17/2018


Մայր Աթոռում տեղի կ'ունենայ մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած գիտաժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանը եւ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը համատեղ կազմակերպել են գիտաժողով՝ նուիրուած մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին՝ «Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Հայ Եկեղեցու ու հոգեւորականութեան դերակատարութիւնը հայոց պետականութեան կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով:

Գիտաժողովը տեղի կ'ունենայ մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում: Գիտաժողովի սկիզբը ժամը 10.00-ին:

Զեկուցումները կը հրատարակուեն «Էջմիածին» ամսագրում եւ առանձին ժողովածուով:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները