Նվիրաբերել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Այցելեց «Յաղթանակ» Զբոսայգու Յուշահամալիր

Թեմ

Հրապարակված է: 05/10/2018


Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Յաղթանակ» զբոսայգու յուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Յաղթանակի ու խաղաղութեան տօնի եւ Շուշիի ազատագրման օրուայ առիթով, մայիսի 9-ին, ուղեկցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, այցելեց «Յաղթանակ» զբոսայգու յուշահամալիր:

Անյայտ զինուորի յուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց յետոյ  Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը, պետական այրերը, ՀՀ-ում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ ու հասարակական գործիչներ յարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախեան հերոսամարտում զոհուածների անմահ յիշտատակին:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստուած աղօթեց նրանց հոգիների հանգստութեան համար:

Վերջում Նորին Սրբութիւնը յաղթական եռատօնի կապակցութեամբ իր շնորհաւորանքներն ու հայրապետական բարեմաղթանքները բերեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները