Թեմ
Հրապարակված է: 05/09/2018
Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինեանին՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնում ընտրուելու առիթով:
Վեհափառ Հայրապետի շնորհաւորական նամակում մասնավորապես ասուած է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետութեան վարչապետ ընտրուելու կապակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից յղում ենք Ձեզ Մեր շնորհաւորանքներն ու օրհնութիւնը:
Պատասխանատու այս պաշտօնին Դուք կոչուում եք երկրում ստեղծուած ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցութեամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցութիւնների արդիւնքում:
Լիահոյս ենք, որ նախանձախնդիր ու հետեւողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունութեան հաստատմանը եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զօրացման ու առաջընթացի»:
Յաջողութիւններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշեն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնութիւնների իրագործման ճանապարհին՝ Նորին Սրբութիւնը յայցել է Բարձրեալին խաղաղութեան ու բարօրութեան մեջ պահել Հայոց երկիրն ու հաւատավոր ժողովրդին: