Թեմ
Հրապարակված է: 05/08/2018
Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնութիւնն ու շնորհաւորանքն է յղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դանիէլ վարդապետ Ֆընտըգեանին` մայիսի 4-ին գումարուած ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Թեմական պատգամաւորական ժողովի ընթացքում թեմակալ առաջնորդ ընտրուելու կապակցութեամբ:
Հաստատելով Դանիէլ վարդապետի ընտրութիւնը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է արդիւնաւոր ծառայութիւն` ի խնդիր ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ազգային ու հոգեւոր կեանքի առաւել զօրացման: