Նվիրաբերել

Հայոց Ցեղասպանության Ցուցատախտակի Բացման Արարողությունը Փասադինա Քաղաքում

Թեմ

Հրապարակված է: 04/27/2018


Հայոց Ցեղասպանության Ցուցատախտակի Բացման Արարողությունը Փասադինա Քաղաքում

Ապրիլի 21-ին Փասադինայի Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը Memorial Park-ի մեջ կազմակերպել էր  Pasadena Armenian Genocide Memorial գրությամբ ցուցատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցատախտակը գտնվում է 210  մայրուղու վրա, Փասադինա քաղաքում։

Հանդիսությանը գեղարվեստական համարներով հանդես եկան տարբեր հայկական վարժարանների աշակերտներ, ելույթ ունեցան քաղաքի պաշտոնատար անձինք։ Ապա հոգևոր դասի օրհնությամբ և աղոթքներով հանդիսավորությամբ բացվեց ցուցատախտակը։ ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Տեր Հովնան Արքեպս Տերտերյանի օրհնությամբ միջոցառմանը մասնակցեց և Սրբազան Հոր օրհնությունները փոխանցեց Տեր Երեմիա քահանա Խաչատրյանը։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները