Նվիրաբերել

Ամն Փոքրիկ Հրեշտակներ Շաբաթօրյա Դպրոցը Հարգեց Սուրբ Նահատակների Հիշատակը

Թեմ

Հրապարակված է: 04/22/2018


ԱՄՆ Փոքրիկ Հրեշտակներ շաբաթօրյա դպրոցը հարգեց  սուրբ նահատակների հիշատակը

2018 թ․-ի ապրիլի 21-ին, Հյուսիսային Ամերիկայի Թեմի Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյաց Մայր Տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի աշակերտները (շուրջ 270 հոգի), ուսուցչական կազմը, տնօրենությունը, ծնողները, հյուրերը հավաքվել էին եկեղեցում Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար:

Արարողության սկզբում բացման խոսքով հանդես եկավ Մայր Տաճարի հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը, ով պատմական համառոտ շրջայց կատարեց Եղեռնի թեմայի շուրջ՝ ներկա գտնվողներին պատգամելով օրվա խորհուրդը:

Առանձնակի մեծ հորդորով իր օրհնությունը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան հայրն իր աղոթքն ուղղեց հայ հավատացյալներին, աշակերտներին, բոլոր ներկա գտնվողներին՝ հայցելով բարեխոսությունը Եղեռնի սուրբ նահատակների, ովքեր անմահացան հանուն հավատի ամրության և անկոտրում կամքի։ Այդպիսի վարքի օրինակը օգնում է մեզ արժևորել մեր ինքնությունը նոր լույսի ներքո, որն էլ մղում է սովորել, ճիշտ գնահատել և կարևորել մեր ազգի ինքնությունն ու հավատքը: Սրբազան հայրն աշակերտներին հորդորեց նաև լավ սովորել հայոց պատմությունը, որպեսզի ապագայում ապացուցեն իրենց պայքարի ու գոյատևման հաստատակամությունը: Եվ որպես այդ ամենի հստակեցում՝ Առաջնորդն ամփոփեց օրվա խորհուրդը՝ միասնական աղոթքով:

Միջոցառման տրամաբանական ավարտը փոխադրվեց Մայր Տաճարին կից Սրբոց Նահատակաց Խաչքար հուշարձանի շուրջ, որտեղ աշակերտները ծաղիկներ խոնարհեցին՝ ուխտելով հավատարիմ մնալ օրվա խորհրդին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցելով անմեղ ու սրբադասված զոհերի հիշատակին: ՀՀ օրհներգի և <<Տերունական աղոթքի>>միասնական կատաորւմից հետո մի խումբ աշակերտներ հայրենասիրական բանաստեղծություններ արտասանեցին՝ ոգեկոչեկով ներկա գտնվողներին: Միջոցառումն ավարտվեց ծափողջյուններով՝ ի փառս անմեղ զոհերի հիշատակը պահելու ու ապագան բարի գործերով կերտելու համոզմամբ:

Ռիմա Եսայան

Փոքրիկ Հրեշտակներ

շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները