Նվիրաբերել

Առաջնորդ Սրբազան Հայրը՝ Գերաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպսոս Տերտերյանը Օրհնում Է Բազմավաստակ Դոկտ․ Տ․ Զավեն Ավագ Քահանա Արզումանյանին՝ Իր Պատվին Կազմակերպված Գնահատանքի Հանդիսությանը

Թեմ

Հրապարակված է: 04/20/2018


ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ՝ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՀՈՎՆԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՍՈՍ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ՕՐՀՆՈՒՄ Է ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԴՈԿՏ․ Տ․ ԶԱՎԵՆ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ՝ ԻՐ ՊԱՏՎԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ

Կիրակի, Ապրիլի 15-ին, բազմավաստակ Արժանաշնորհ Դոկտ․ Տ․ Զավեն Ավագ Քահանա Արզումանյանին նվիրված գնահատանքի հանդիսություն տեղի ունեցավ Գլենդեյլի Սբ. Պետրոս Հայց. Առաքելական Եկեղեցում:

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանը ներկա գտնվեց սույն ձեռնարկին: Տեր Զավենը ավելի քան 64 տարի նվիրումով, անձնազոհությամբ և հավատքով իր ծառայությունն է մատուցել ու շարունակում է ծառայել:

Գլենդելի Սբ․ Պետրոս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Հոգևոր Հովվի՝ Արժ․ Տ․ Եղիա Քահանա Իսայանի և Ծխական Խորհրդի մտահղացումն էր գնահատանքի հանդիսութունը, որը քաջալերեց Տ. Զավենին:

Գնահատանքի ճաշկերույթին Առաջնորդ Սրբազան Հոր կողքին ներկա էր նաև Հոլիվուդի Սբ․ Հովհաննու Կարապետ Հայց․ Եկեղեցու Հոգևոր Հովիվ՝ Արժ․ Տ․ Մանուկ Ավագ Քահանա Մարգարյանը և Արժ. Տ. Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը:

Միջոցառմանը գնահատեցին բազմավաստակ հոգևորականին իր 64 տարիների անխոնջ ծառայության համար: Գնահատանքի արժանացավ նաև Երեցկին Ջոյսը, Տեր Հոր անբաժան կողակիցը, որը այս օրերին անհանգիստ լինելու պատճառով գտնվում է հիվանդանոցում։ Բոլոր ներկաները առողջության մաղթանքներ հղեցին նրան:

Գեղարվեստական բաժինը բաղկացած էր գեղեցիկ հայկական երգերով ու նվագով, որոնք հոգեկան մեծ բավարարություն պատճառեցին բոլոր ներկաներին:

Տեր Հոր հարուստ կենսագրությունը ամփոփ կերպով ներկայացրեց Սերգեյ Առուստամյանը որից հետո շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ ինքը՝ Զավեն Ավագ Քահանան:

Շնորհավորելով Տեր Զավենին, Սրբազան Հայրը իր փակման խոսքի մեջ անդրադարցավ Տեր Հոր նախանձախնդրությանը և բծախնդրությանը հանդեպ Հայց. Առաքելական Եկեղեցուն, ծեսին, պաշտամունքին, և կանոններին:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները