Նվիրաբերել

Զաբել Եսայան - 140-Ամյակ

Թեմ

Հրապարակված է: 03/28/2018


ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆ - 140-ԱՄՅԱԿ

Երեքշաբթի, Մարտի 27-ին, Առաջնորդարանի Արմեն Համբար սրահում նախպագահությամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի, տեղի ունեցավ Արևմտյան Թեմի "Զվարթնոց" Մշակութային Հանձնախումբի կազմակերպած բանախոսությունը, նվիրված հայ մեծագույն, վաստակաշատ կին մտավորական, գրագետ և հասարակական գործիչ ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ծննդյան 140-ամյակին։

Բանախոսն էր Դոկտոր Մինաս Գոճայանը, որը հանգամանորեն վեր հանեց խիզախ հայուհու գրական, հասարակական, հայրենասիրական նվիրյալ գործունեությունը թե՛ Պոլսում, թե՛ Փարիզում և թե՛ Հայրենիքում այն տարիներին, երբ Ստալինյան բռնակալական փոթորիկն էր մոլեգնում և, որին դժբախտաբար զոհ գնաց։

Բանախոսության բացումը կատարեց "Զվարթնոց" Մշակութային Հանձնախմբի Ատենապետ՝ Դեկտ․Սիմոն Սիմոնյանը։ Դոկտ․ Մինաս Գոճայանի բանախոսության ընթացքում Զաբել Եսայանի գործերի արտասանությամբ ելույթ ունեցավ Դոկտորի կինը՝ Տիկին Նազիկ Գոճայանը։

Բանախոսությունից հետո Դոկտորը պատասխանեց ներկաների հարցերին։ Բանախոսությունը ավարտվեց Սրբազան Հոր ներկայացուցիչ Տեր Հոր գնահատանքի խոսքով և աղոթքով։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները