Թեմ
Հրապարակված է: 03/02/2018
Մարտի 2-ին Փասադինայի Հայ Նազովրեցի Եկեղեցու մեջ Հայ Եկեղեցիների Տիկնանց Միությունը կազմակերպել էր աղոթք՝ նվիրված Աղոթքի Միջազգային օրվան։
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանի անունից աղոթքին մասնակցեցին և օրհնությունները փոխանցեցին Տեր Երեմիա քհն Խաչատրյանը և Տեր Սերովբե քհն. Էյլենջյանը։