Նվիրաբերել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կատարուեց Խաղաղութեան Աղօթք

Թեմ

Հրապարակված է: 02/23/2018


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարուեց խաղաղութեան աղօթք

Փետրուարի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից 2018 թուականին փետրուարի 4-ին արուած կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում հընթացս Մեծի Պահոց Հանգստեան ժամերգութիւն-հսկման կատարուեց նաեւ խաղաղութեան յատուկ աղօթք` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնում եւ Հարաւային Սուդանում խաղաղութեան շուտափոյթ հաստատման համար:

Ժամերգութեանը ներկայ էին նաեւ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ եւ Մայր Աթոռի աշխատակիցներ:

Խաղաղութեան համար կատարուող այս մասնաւոր աղօթքը, դրան մասնակցող տարբեր Եկեղեցիների ու քրիստոնէական յարանուանութիւնների ներկայացուցիչների ընկալմամբ, նպատակ ունի աւետարանական խաղաղութեան հաստատմանն ուղղուած մի նոր վկայութիւն կերտել բոլոր այն երկրներում, որտեղ քրիստոնեաներն ամէնից աւելի կարիք ունեն խաղաղութեան ու ապահովութեան:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները