Նվիրաբերել

Հեեմ Կազմակերպչական Խմբի Ժողով Մայր Աթոռում

Թեմ

Հրապարակված է: 02/23/2018


ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում

2018 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակուել է որպէս Երիտասարդութեան տարի:

Փետրուարի 19-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ 2018 թ. «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» կարգախօսի ներքոյ Երիտասարդութեան տարի հռչակման ծրագրի կազմակերպչական խմբի ժողովը` նախագահութեամբ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միաւորման հոգեւոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի:

Ժողովին իրենց մասնակցութիւնը բերեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը, ԱՄՆ Արեւմտեան Հայոց թեմից  Արժանապատիւ Տ. Աւետիս քհն. Աբովեանը,  ՀԷԵՄ կենտրոնական գրասենեակի տնօրէն Գեւորգ Մկրտչեանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ Վարդան Պողոսեանը, ինչպէս նաեւ ՀԷԵՄ ԿԳ աշխատանքային խումբը։

Ժողովի ընթացքում քննարկուեցին երիտասարդական տարի հռչակման շրջանակներում 2018 թ. յուլիսի 4-ից 8-ը ծրագրուող միջոցառումների հետ առնչուած կազմակերպչական հարցեր:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները