Նվիրաբերել

«Ներուժ» Առաջնորդարանում Գործող Երիտասարդաց Նոր Կառույց

Թեմ

Հրապարակված է: 02/16/2018


«Ներուժ» Առաջնորդարանում Գործող Երիտասարդաց Նոր Կառույց

ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, թեմում ձևավորվել է մի նոր կառույց «Ներուժ» անունով։ Այն իր շուրջն է համախմբել տարբեր մասնագիտության տեր հմուտ երիտասարդների, որոնց նպատակն է օգնել ուսանողներին՝ իրենց համալսարանական ուսման և մասնագիտական հմտությունների մեջ ճիշտ կողմնորոշվելու։ «Ներուժն» ունի նաև իր կայք էջը։ Ատենապետուհին է Սիլվանա Վարդանյանը։

 2018 թվականի փետրվարի 11-ին Առաջնորդարանի Զորայան թանգարանում տեղի ունեցավ «Ներուժի» առաջին տարեկան ձեռնարկը՝ ատենապետությամբ Դիանա Նալբանդյանի։  Այն իր բովանդակությամբ աննախադեպ մի ձեռնարկ էր, որին մասնակցեցին ավելի քան երկու հարյուր երիտասարդներ։

Ձեռնարկի մոդերատորն էր համայնքում բարի համբավ վայելող Բրայըն Քաբատեքը։ Ատենախոսությամբ հանդես եկան տարբեր մասնագիտության ներկայացուցիչներ Րաֆֆի Քենդիրճյանը, Անթրեաս Հինդոյանը, Ջ․ Չուլջյանը, Ջոու Խաչատուրյանը և Ուենդի Բենդընին։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր օրհնության խոսքը հղեց  «Ներուժի» անդամներին և բոլոր մասնակիցներին։ Հովնան Սրբազանը նաև իր շարունակական զորակցությունը հայտնեց նրանց՝ վստահություն հայտնելով, որ ծրագիրը դեռ երկար ժամանակ իր մեծ օգտակարությունը պիտի բերի համայնքի երիտասարդների և երիտասարդ մասնագետների կյանքում։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները